Բաժիններ՝

Ռուսաստանում կրճատում են ԶԼՄ-ների ֆինանսավորումը. «Վեդոմոստի»

Պաշտոնյաները պլանավորում են մինչև 2019թ. աստիճանաբար կրճատել պետական ԶԼՄ-ների ֆինանսավորումը 6-20 տոկոսով։ Դա է բխում 2017-2019թթ. Ռուսաստանի դաշնային բյուջեի նախագծից, գրում է «Վեդոմոստին»։

Մինչև 2019թ. Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման համառուսական պետական ընկերության ծախսերը կկրճատվեն 9 տոկոսով՝ մինչև 20.5 մլրդ ռուբլի։
2017թ. հեռուստառադիոընկերությունը բյուջեից կստանա 21 մլրդ ռուբլի, 2018-ին՝ մոտ 19.82 մլրդ ռուբլի։

8 տոկոսով (մինչև 16 մլրդ ռուբլի) կկրճատվեն պետական ծախսերը, որոնք արվում են RT հեռուստաընկերության վրա։

«Ռոսիան այսօր» լրատվական գործակալությունը (նախկինում՝ RIA Novosti) 2019թ. կստանա բյուջեից 12 տոկոսով քիչ գումար, քան 2016-ին՝ 5.4 մլրդ ռուբլի 6.1 մլրդի փոխարեն։

Ամենից շատ կկրճատվեն TASS-ի ծախսերը։ Եթե 2016-ին վերջինիս ֆինանսավորումը կազմել էր 1.81 մլրդ ռուբլի, ապա 2019-ին գործակալությունը կստանա 20 տոկոսով քիչ գումար՝ 1.45 մլրդ ռուբլի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս