Բաժիններ՝

ԵԽԽՎ-ի մի քանի կոմիտեի նիստերը կանցկացվեն Ադրբեջանում

ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի շրջանակում ադրբեջանական պատվիրակությունը՝ ղեկավար Սամեդ Սեիդովի գլխավորությամբ, հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Հանդիպումից հետո Սեիդովը հայտարարել է, թե հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԽԽՎ-ի մի քանի կոմիտեի ապագա նիստերը հրավիրել Ադրբեջանում։
«Այսօր մենք ԵԽԽՎ նախագահի հետ անցկացրել ենք շատ բեղմնավոր հանդիպում։

Դրանում քննարկվել են բոլոր գործընթացները, ելույթները, հանդիպումները, որ անցկացվել են նստաշրջանի ընթացքում։ Ինչպես գիտեք, ՄԻԵԴ-ում այս նստաշրջանում կընտրվի Ադրբեջանից դատավոր։ Կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ՝ ԵԽԽՎ-ի ղեկավարության, կոմիտեների կողմից մի քանի հայտարարություն է ընդունվել։

Մենք որոշել ենք Ադրբեջանում կազմակերպել ԵԽԽՎ-ի մի քանի կոմիտեների նիստեր»,- հայտարարել է Սամեդ Սեիդովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31