«Մանդատից հրաժարվելու իմ դիմումը ֆանտաստիկայի ժանրից է». Նապոլեոն Ազիզյան. Tert.am

Ապրիլի 2-ի ընտրություններին «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը թյուրիմացություն է որակում ԿԸՀ-ի՝ պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկում նաեւ իր անվան առկայությունը: Tert.am-ի հետ զրույցում Ազիզյանը պնդել է, որ ինքնաբացարկի որեւէ դիմում չի ներկայացրել ո՛չ որեւէ նոտարական գրասենյակ, ոչ էլ ԿԸՀ, եւ մանդատից հրաժարվելու իր դիմումը ֆանտաստիկայի ժանրից որակեց:

«Ազիզ ջան, ես չեմ հրաժարվել, ես ամսի 2-ի գիշերվանից՝ ընտրության օրից մինչև հիմա պառկած եմ, ոտքս ցավում ա, տանից դուրս չեմ եկել: Ես նման բան չեմ արել, չեմ էլ անելու, ես չեմ հրաժարվելու իմ մանդատից եւ վերջ»,- ասել է նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031