«Եթե Ծառուկյանը կուզենա հաշվեհարդար տեսնի, թող տեսնի. ես այսօր դիմում եմ գրելու և ստանալու եմ մանդատս». Նապոլեոն Ազիզյան. news.am

«Ծառուկյան» դաշինքի ընտրված թեկնածու Նապոլեոն Ազիզյանը թույլ չի տալու, որ իր կամքին հակառակ իրեն զրկեն ժողովրդի քվեով ստացած մանդատից: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը վստահեցրել է, որ այսօր դիմում է ներկայացնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ հրաժարվելու է իր անունից ներկայացրած ինքնաբացարկի դիմումից: Նապոլեոն Ազիզյանը օրենքով սահմանված կարգով կպայքարի իր մանդատի համար, սակայն չի լքի Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որտեղ էլ իր կամքին հակառակ որոշել էին,  որ մանդատին արժանի չէ:

«Խոսել եմ  Տիգրան Մուկուչյանի հետ եւ ասել, որ ես ոչ մի ինքնաբացարկի դիմում չեմ ներկայացրել ու ասել, որ ես իրականում չէի կարող ապրիլի  2-ին ինքնաբացարկի դիմում ներկայացնել, որովհետեւ ես առողջական խնդիրներ ունեի եւ պառկած էի: Մուկուչյանն ասեց, որ ովքեր ինքնաբացարկի դիմում են գրել, օրենքով սահմանված կարգով դիմում գրենք ու կվերանայեն: Իհարկե, այսօր ես դիմում եմ գրելու, որ ստանամ մանդատս»,- ասել է Նապոլեոն Ազիզյանը:

Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ Ծառուկյանի կամքին հակառակ մանդատ ստանալու պայքարը, Նապոլեոն Ազիզյանին չի հուզում: Հարցին՝ մտավախություն չունի՞, որ Գագիկ Ծառուկյանը հաշվեհարդար կտեսնի իր հետ, նա պատասխանել է. «Նման բան չեմ լսել, բայց եթե կուզենա հաշվեհարդար տեսնի, թող տեսնի, ոնց եք մտածում, ես ինչ ասեմ իմ բոլոր ընկերներին, ծանոթներին, ամբողջ աշխարհը ինձ շնորհավորել ա, ինչ անեմ, պիտի թողնեմ հեռանամ էս քաղաքից»,-նեղսրտեց Ծառուկյանի գաղափարակիցը:

Նապոլեոն Ազիզյանը դժվարացավ գնահատական տալ  այն ամենին, ինչ կատարվում է հարազատ կուսակցութունում, սակայն, միաժամանակ, նշել է, որ մտադրություն չունի լքել կուսակցությունը, քանի որ խառնվածքով տարբերվում է, շարունակելու է աջակցել Գագիկ Ծառուկյանին, որն իրեն չէր վստահում մանդատը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս