«Ես մանդատից չեմ հրաժարվել». Խաչիկ Մանուկյան. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքով ընտրություններին մասնակցած  Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը տեղյակ չէ, որ իր անունից ինքնաբացարկի դիմում է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

– Պարոն Մանուկյան, ինչո՞ւ եք հրաժարվել ձեր պատգամավորական մանդատից:

– Նախ, առաջինը՝ մանդատից չեմ հրաժարվել, երկրորդը՝ եթե դիմում չեմ գրել, ոնց կարող է իմ անունը լինել: Անհասկանալի է՝ ով է ինձնից դիմում վերցրել: Չգիտեմ, ես տեղյակ չեմ, ինձ էլ զանգում, հարցնում են, հարցեր են տալիս, որից ես իրոք անտեղյակ եմ: Եթե ինքնաբացարկ չեմ ներկայացրել, տարածքում հաղթել եմ, զարմանալի ա էլի մի քիչ:

– Այդ դեպքում ինչպե՞ս է ձեր անունը հայտնվել ԿԸՀ ներկայացված ցուցակում:

– Այ չգիտեմ, դա իրենց պետք է հարցնեք: Ինչու պետք էիմ անունը հայտնվի, եթե տենց բան չկա, եւ եթե հիմա հայտնվել է, ով է դրա պատասխանը տալու:

– Իսկ հիմա, երբ տեղեկացաք այդ մասին, ի՞նչ եք անելու: Ի՞նչ քայլեր կձեռնարկվեն ձեր կողմից:

– Ես չգիտեմ, պաշտոնապես ոչ մի տեղեկություն չունեմ, ես սա համարել եմ որպես խոսակցություն, նման խոսակցություններ մի քանի անգամ են եղել: Չեմ կարող ավել բան ասել:

– Հիմա չե՞ք պայքարելու ձեր պատգամավորական մանդատի համար:

– Այսինքն՝ ինձ մանդատից զրկել են, ե՞ս պետք է պայքարեմ…

– Համենայնդեպս ձեր անունը նշված է:

-Կարող է՝ սխալվել են, ԿԸՀ-ն հաճախ է սխալվում: Ես վաղը պարզելու եմ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս