Եմենում խոլերայի համաճարակը տարածվել է երկրի գրեթե բոլոր նահանգներում, հիվանդությամբ վարակվել է ավելի քան 480 հազար մարդ:
ԱՄՆ նախագահի վարչակազմը դիվանագիտական խողովակներով մի քանի ամիս գաղտնի բանակցություններ է վարել Հյուսիսային Կորեայի հետ:
«Հույս ունեմ, որ մեր հասցեին բոլոր անհիմն մեղադրանքներից հետո, իսկ Վաշինգտոնի կողմից այս 9-10 ամիսների ընթացքում որևէ փաստ չի ներկայացվել այդ ընտրություններին մեր միջամտելու հետ կապված, ամերիկյան «իսթեբլիշմենթի» համար այդ թեմայի սրությունը կստիպի նրանց լրացուցիչ մտածել»:
Ստամբուլում ձերբակալվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը վնասած տղամարդը:
Սեւրի դաշնագրի մասին հրապարակային վերլուծում կամ պայմանագրի հետ կապված իրադարձությունների այժմեականացման որեւե փորձ անպայման անմիջականորեն կապվում է Վիլսոնի իրավարար վճռի հետ:
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն հորդորել է աջակցել բնապահպանների ջանքերին, որոնք ուղղած են Երկրի վրա ձնահովազների պոպուլյացիայի պահպանմանը, իսկ առանձին երկրների ղեկավարներին՝ վճռական գործողություններ ձեռնարկել այդ տեսակը փրկելու նպատակով:
Պարզվել է, որ այսպես կոչված «հավկիթների ճգնաժամն» ընդգրկել է Եվրամիության 28 անդամ երկրներից տասը, որը Եվրոպայում բռնկել է առեւտրական ցանցերում ֆիպրոնիլ ինսեկտիցիդով վարակված հավկիթների հայտնվելու պատճառով։
«Ընթացիկ տարվա մասին կարող եմ ասել, որ որոշակի պասիվություն նկատվում է, որը, իհարկե, ցանկալի է, որ փոփոխվի և ավելի ակտիվանա»,- նկատեց Ա. Էրոյանցը։
Ռոստուրիզմը հորդորել է ռուսաստանցիներին՝ Թուրքիա ուղեւորություն կատարելու որոշում ընդունելիս հաշվի առնել զբոսաշրջիկների առողջության անվտանգության առկա սպառնալիքը: Այդ մասին Ռուսաստանի հսկիչ գերատեսչությունը հայտնել է օգոստոսի 11-ին:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ինժեներաշինարարական զորամասերի զիծառայողներն Օչակովում (Նիկոլաեւի մարզ) ձեռնամուխ են եղել Ուկրաինայի ռազմածովային ուժերի օպերատիվ կենտրոնի շինարարությանը, որտեղ կտեղաբաշխվի Ուկրանիայի վերջրյա նավերի 5-րդ բրիգադը:
Օգոստոսի 12-ի երեկոյից մինչեւ օգոստոսի 13-ի առավոտը երկրաբնակներին տիեզերական մասշտաբի հրապուրիչ տեսարան է սպասում. անամպ եղանակի պայմանով աշխարհի տարբեր տարածաշրջաններում երկնքում կարելի կլինի դիտել ժամում մինչեւ 150 ասուպների այրում՝ Պերսեիդներ ամենավառ ասուպային առավելագույն հոսքի սկսվելու շնորհիվ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Trump Organization ընկերության վաշինգտոնյան հյուրանոցից շահույթը 2017 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում զգալիորեն գերազանցել է վերլուծաբանների սպասումները եւ կազմել է մոտավարապես 2 մլն դոլար:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 11-ին հրաման է տվել հակաօդային պաշտպանության Patriot PAC-3 համալիրներ ծավալել Կոտիի, Սիմանեի եւ Հիրոսիմայի պրեֆեկտուրաների տարածքում՝ Գուամի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ արձակելու պլանի վերաբերյալ ԿԺԴՀ-ի հայտարարությունների կապակցությամբ:
Կարեն Կարապետյանը կմասնակցի Աստանայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Չորս մարդ է տուժել Լոնդոնի մետրոյում գնացքի ծխոտման հետեւանքով, նրանցից երկուսը հոսպիտալացվել են:
Բավարիայի վարչապետ եւ Քրիստոնեասոցիալական միության առաջնորդ Հորստ Զեեհոֆերը հայտարարել է, որ արտաքսել այն միգրանտներին, որոնց մերժել են Գերմանիայում փախստականների կարգավիճակ տրամադրելու հարցում, գործնականում անհնարին է։
Թուրքիայում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Ռենատ Բակիևը դատապարտվել է 6 տարի 3 ամսվա ազատազրկման:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները նախաձեռնող խմբի անդամ Սեպուհ Ասլանգիլը պատրիարքական ընտրությունների հետ կապված պարզաբանումներ է կատարել:
«Արցախի ժողովուրդը, ինչպես աշխարհում ցանկացած ժողովուրդ ազատ եւ անկախ ապրելու իրավունք ունի: Մենք ջանք չենք խնայելու՝ հասնելու Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, եւ Արցախի անկախության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է»,- նշել է ՀՀ Աժ փոխխոսնակը:
Չինաստանը բոլոր անհրաժեշտ լծակներն ունի իրադրության նկատմամբ վերահսկողության ապահովման համար նույնիսկ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ պատերազմ սկսվելու դեպքում:
Ադրբեջանական այլատյացությունը, որը մշտապես դրսևորվել է այդ երկրում բնակվող ազգային, կրոնական փոքրամասնությունների և հարևան երկրների նկատմամբ, սկսել է բավականին ընդգծված արտահայտվել նաև Ադրբեջան այցելող զբոսաշրջիկների նկատմամբ: Քսենոֆոբիական բնույթի գրառումները սաստկացել են մարմնավաճառության ծավալների ակներև աճի պայմաններում։
Դոնալդ Թրամփը Պուտինին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության կրճատման համար, եւ դա սաստիկ զայրացրել է Պետական դեպարտամենտի աշխատակիցներին, գրել է Politico-ն:
Հրդեհ Է տեղի ունեցել Լոնդոնի մետրոյի գնացքում, կայարանը փակված է, երթեւեկությունը՝ դադարեցված:
Դանիայի ռազմածովային նավատորմը փնտրում է Կոպենհագենի ջրերում կորած 40-տոննանոց և գրեթե 18-մետրանոց UC3 Nautilius մասնավոր սուզանավը, որում գտնվում են առնվազն 2 մարդ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Ebay ինտերնետ-աճուրդը եւ PayPal վճարային համակարգն օգտագործել են ահաբեկչական գործողություններ կազմակերպելու նպատակով ԱՄՆ-ում հանցակիցներին փող ուղարկելու համար:
Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան (ՍԱ) Նիկոլաս Մադուրոյին հաստատել է որպես հարավամերիկյան այդ երկրի նախագահ: Այս որոշումն օգոստոսի 10-ին միաձայն ընդունել է այդ մարմինը նրա պատվիրակների առջեւ Վենեսուելայի առաջնորդի ելույթից հետո:
Առնվազն 36 մարդ է զոհվել, եւս 13-ը՝ տուժել օգոստոսի 10-ի երեկոյան Չինաստանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով:
Քուվեյթն առաջարկում է անցկացնել Կատարի շուրջ ճգնաժամում ներքաշված պետությունների ղեկավարների, ներառյալ Քուվեյթի Էմիրը, գագաթնաժողով:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում օպիոդների համաճարակը հասել է ազգային մակարդակի:
Հունաստանի EMY օդերեւութաբանական ծառայությունը թողարկել է եղանակի արտակարգ կանխատեսում, որի համաձայն երկրում 40 աստիճանի տապից անմիջապես հետո սպասվում են ամպրոպներ, անձրեւներ եւ կարկուտ։