
Ռոստուրիզմը նախազգուշացրել Է անվտանգության սպառնալիքի մասին Թուրքիայում հանգստանալիս

Ռոստուրիզմը հորդորել է ռուսաստանցիներին՝ Թուրքիա ուղեւորություն կատարելու որոշում ընդունելիս հաշվի առնել զբոսաշրջիկների առողջության անվտանգության առկա սպառնալիքը: Այդ մասին Ռուսաստանի հսկիչ գերատեսչությունը հայտնել է օգոստոսի 11-ին:
«Ռոստուրիզմը հաստատակամորեն խորհուրդ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին՝ Թուրքիա ուղեւորության մասին որոշում ընդունելիս հաշվի առնել անվտանգության առկա սպառնալիքը»,- ասված է հաղորդագրության մեջ: Բացի այդ, գերատեսչությունը հորդորում է ռուսաստանյան տուրօպերատորներին եւ տուրգործակալներին՝ պարտադիր կարգով Թուրքիայում տուրիստական պրոդուկտներ իրացնելիս իրազեկել այդ երկրում տիրող բարդ համաճարակային իրադրության մասին:
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է, որ զբոսաշրջիկների համար անվտանգ չեն Թուրքիայում Անթալիայի ծոցի շրջանի պայմանները, որոշումը համաձայնեցված է ԱԳ նախարարության հետ, փաստաթուղթն ուղարկված է Ռոստուրիզմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: