Բաժիններ՝

Վաշինգտոնում Թրամփի հյուրանոցի շահույթը գերազանցել է վերլուծաբանների սպասումները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Trump Organization ընկերության վաշինգտոնյան հյուրանոցից շահույթը 2017 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում զգալիորեն գերազանցել է վերլուծաբանների սպասումները եւ կազմել է մոտավարապես 2 մլն դոլար: Այդ մասին հայտնել է The Washington Post թերթը:

Մասնագետների կանխատեսումներով՝ էլիտար Trump International Hotel-ը պետք է այդ ժամանակաշրջանում 2,1 մլն դոլարի չափով վնասներ կրեր, սակայն դրա փոխարեն ստացել է 1,97 մլն դոլար:

2017 թվականին այս հյուրանոցում անցկացրած մեկ գիշերը հյուրերի վրա միջին հաշվով նստել է մոտավորապես 652 դոլար, ինչն ամենաբարձր գներից մեկն է Վաշինգտոնում ապրելու համար: Համեմատելու համար նշենք, որ այնպիսի լյուքսային հյուրանոցներում գիշերելու համար, ինչպիսիք են՝ Four Seasons-ը, Willard-ը կամ Hay-Adams-ը, հարկ կլինի տալ միջին հաշվով 495 դոլար:

Բացի այդ, Trump International Hotel-ի այցելուները ընդհանուր առմամբ շուրջ 8,2 մլն դոլար են ծախսել սննդի եւ ըմպելիքների համար:

Նշվում է, որ պաշտոնակալության պահից ի վեր այս հյուրանոցը ժողովրդականություն վայելող վայր է դարձել ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների եւ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի անդամների հանդիպման համար:

Պերճաշուք հյուրանոցը, որը գտնվում է Սպիտակ տնից ոչ հեռու, բացվել է 2016 թվականի սեպտեմբերին: Այն բանից հետո, երբ Թրամփը դարձավ ԱՄՆ-ի նախագահ, նա հայտարարեց, որ հեռանում է գործերից եւ Trump Organization ընկերության կառավարումը փոխանցում է իր երկու ավագ որդիներին՝ Էրիկին եւ Դոնին: «Մենք շատ հպարտ ենք, որ նախագիծը հաջողակ է դարձել»,-ասել է Թրամփը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս