Քուվեյթն առաջարկել է անցկացնել Կատարի շուրջ ճգնաժամում ներքաշված երկրների ղեկավարների գագաթնաժողով
Քուվեյթն առաջարկում է անցկացնել Կատարի շուրջ ճգնաժամում ներքաշված պետությունների ղեկավարների, ներառյալ Քուվեյթի Էմիրը, գագաթնաժողով: Այդ մասին իրէլեկտրոնային տարբերակում հայտնել է Al-Masry Al-Youm թերթը՝ հղում անելով Պարսից ծոցի երկրների դիվանագիտական աղբյուրների:
Նրանց տեղեկատվության համաձայն՝ նման առաջարկությամբ հանդես է եկել Քուվեյթի Էմիրը՝ իր ներկայացուցիչներին ուղարկելով արաբական մի քանի երկրներ՝ Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն եւ Օման: Այդ առաջարկությունը, նշում են աղբյուրները, տեղ է գտել այն նամակում, որը Քուվեյթի արտաքին գործերի նախարար շեյխ Սաբահ ալ Հալեդ ալ Համադն այդ երկրների ղեկավարներին է փոխանցել իր արաբական շրջագայության ընթացքում: Քուվեյթի ղեկավարի նախաձեռնությունը աղբյուրները կապում են նրա Էմիրի ԱՄՆ առաջիկա այցի հետ, որը նշանակված է սեպտեմբերի սկզբին:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի սկզբին Դոհայի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները եւ Կատարի հետ դադարեցրել բոլոր հաղորդակցությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Այնուհետեւ որոշմանը միացել են մի շարք այլ պետություններ:
Քուվեյթը հանդես է եկել որպես հակամարտության լուծման միջնորդ: Ավելի ուշ արաբական երկրները վերջնագիր են ներկայացրել Կատարին՝ նրան կոչ անելով համաձայնել հարեւանների 13 պահանջների կատարմանը: Կատարն այդ մեղադրանքները հերքել է, բայց հայտարարել է երկխոսելու իր պատրաստակամության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: