Եմենում հումանիտար ճգնաժամը եւ դրա առաջացրած՝ խոլերայի համաճարակն աննախադեպ պատասխան միջոցներ են պահանջում միջազգային հանարակցությունից:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապես Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին:
Մոսկվա-Բարսելոնա չվերթի ուղևորը անսպասելի վիրավորական արտահայտություններ է հնչեցրել օդանավում: 22-ամյա երիտասարդին փորձել են բորտուղեկցողները հանդարտեցնել:
Գերագույն իսլամական հանձնաժողովի ղեկավար և Երուսաղեմի նախկին մուֆթի (մուսուլմանների հոգևոր առաջնորդ) Իքրեմա Սաբրին մուսուլմաններին կոչ է արել չայցելել Տաճարի լեռ այնքան ժամանակ, մինչև Իսրայելի իշխանությունները կրոնական կառույցի մուտքից չհեռացնեն հսկիչ տեսախցիկները:
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը դիմում է ներկայացրել Իսրայել արտահանձնվելու խնդրանքով:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ի պատասխան Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի հետ կապված միջադեպի, Վաշինգտոնից պահանջել է հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից՝ տարածաշրջանում միջազգային նավարկության անվտանգության պահպանման համար:
Մի քանի շաբաթ առաջ ես գրել էի Միացյալ Նահանգներում Ադրբեջանի վարձած չորս լոբբիստական և PR ընկերությունների մասին: Այդ ընկերություններից մեկը Tool Shed խումբն է:
Մոսկվա-Լենքորան (Ադրբեջան) մեկնող ուղևորների նկատմամբ մաքսային ստուգումների անցկացման ընթացքում Դոմոդեդովո մաքսատան աշխատակիցները Ռուսաստանի քաղաքացու են կանգնեցրել:
Լոնդոնի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ձերբակալել են 26-ամյա մի տղամարդու: Նա մեղադրվում է ահաբեկչական բովանդակությամբ հրապարակումներ տարածելու մեջ:
ԱՄՆ-ի պատժամիջոցների հարցում «Ամերիկան առաջին հերթին» սկզբունքը չի կարող նշանակել, թե Եվրոպան վերջին հերթին է: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը ՌԴ-ի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին նոր օրինագծի քննարկման արդյունքների վերաբերյալ։
Եվրահանձնաժողովը պատրաստ կլինի պատժամիջոցներ ընդունելու Լեհաստանի դեմ, եթե այդ երկրի իշխանությունները հավանություն տան դատական համակարգի նոր օրենքներին:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պատրաստ է եվրոպական շահերի պաշտպանության համար ձեռնարկելու կոնկրետ գործողություններ, եթե դրանց վնաս հասցվի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից:
Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահներ Ռայմոնդաս Վեյոնիսը, Դալյա Գրիբաուսկայտեն եւ Կերստի Կալյուլայդը հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ:
ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը կցանկանար համագործակցել ԱՄՆ-ի հետ Կորեական թերակղզու միջուկային խնդրի խաղաղ լուծման համար եւ գիտակցում է Փենյանի վրա ճնշման անհրաժեշտությունը՝ երկխոսության վերսկսման համար պայմանների միաժամանկյա ստեղծմամբ հանդերձ: Հուլիսի 26-ին այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ԱՄՆ-ի գործողությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման հեռանկարների ոչնչացմանը տանող քայլ է համարում:
Ավերակների վերածված արևելյան Մոսուլի ազատագրումից մի քանի շաբաթ անց՝ ամենուր տեսանելի են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած բարբարոսություններն ու աղետալի հետևանքները:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում ավելի քան 45 հազար մարդ սկյուռիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության:
Իսրայելի կառավարությունից պատասխանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերին, թե իբր Իսրայելը փորձել է մուսուլմանների «ձեռքից խլել » Երուսաղեմում գտնվող ալ-Ասքա մզկիթը:
Եթե ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր նախագիծը դիպչեն եվրոպական ընկերություններին, ապա Եվրամիության կողմից պատասխան միջոցներ կպահանջվեն:
Եվրամիության դատարանը հուլիսի 26-ին չեղարկել է տրիբունալի՝ առաջին ատյանի դատարանի վճիռը, որը 2014 թվականին որոշել է ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը հանել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից, ասված Է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Աֆղանստանի Ղանդահարի նահանգում առնվազն 40 ուժայիններ են զոհվել ռազմակայանի վրա թալիբների գրոհի ընթացքում, հաղորդել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով մի աղբյուր։
Ֆրանսիայի հարավում 400 հեկտար տարածք ընդգրկող հրդեհի պատճառով տարհանվել է առնվազն 10 հազար մարդ:
Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնն անհնար է համարել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը Բրյուսելում հանդիպել են Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հետ:
Բանակցությունների օրակարգում էին առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված քայլերը, երկուստեք կարևորվեց զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը։
Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի հետ խոշոր առեւտրական համաձայնագրի կնքման առիթով: Այս մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է The Wall Street Journal թերթում հրապարակված հարազրույցում:
Ինչ են Սոչիում քննարկել Պուտինը և Ալիևը: Երբ հայաստանյան լրատվամիջոցներն այդպես են հարցը դնում ու սկսում են իմպերատիվ, հաստատական տոնով ինչ-որ մտքեր շարադրել, ես անկեղծորեն զարմանում են դրանց իրազեկության վրա: Ուրեմն մեր որևէ կայք այն աստիճանի մտերիմ է Պուտինի կամ Ալիևի հետ, կամ ծայրահեղ դեպքում՝ այն մարդկանց հետ, որոնց այդ երկու ղեկավարները ամեն ինչ պատմում են, որ կարող են այդ իրենց պատմածները վերաշարադրել հոդվածի տեսքով:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որում վերջինս մեղադրել էր իսրայելական կողմին Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթը «մուսուլմանների ձեռքից խլելու» փորձ անելու մեջ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց այն օրինագծին, որը նախատեսում է ամերիկյան միակողմանի պատժամիջոցների խստացումը Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ:
Յույլինի փողոցներն ամբողջությամբ հեղեղված են, մեքենաները մնացել են ջրերի մեջ: Մարդիկ կարողանում են տեղաշարժվել լողալու միջոցով: