Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն. ԱԳՆ
Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից:
Հաղորդվում է, որ կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:



