
Դանիացիները Կոպենհագենի մոտակայքում փնտրում են կորած մասնավոր սուզանավը

Դանիայի ռազմածովային նավատորմը փնտրում է Կոպենհագենի ջրերում կորած 40-տոննանոց և գրեթե 18-մետրանոց UC3 Nautilius մասնավոր սուզանավը, որում գտնվում են առնվազն 2 մարդ: Այս մասին հայտնում է «Associated Press»-ը:
Նավատորմի ղեկավար Քրիստեր Հեյվենը հայտնել է, որ Բալթիկ ծովում ընթացող որոնողական աշխատանքներին մասնակցում են երկու ուղղաթիռ և երեք նավ:
Որոնողական աշխատանքները մեկնարկել են այն ժամանակ, երբ իշխանություններն ահազանգել են՝ հաղորդելով, որ սուզանավը Կոպենհագեն չի վերադարձել պլանավորված ժամանակին:
Համարվում է, որ սուզանավը կառուցող և դրա սեփականատեր Փիթեր Մեդսենը ևս այնտեղ է գտնվում: