Բաժիններ՝

Պակիստանում գնացքի պայթեցման հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Պակիստանում զինվորականների տեղափոխող գնացքի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, ևս 70-ը վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Պայթյունը տեղի է ունեցել մայիսի 24-ի առավոտյան, երբ գնացքն անցնելիս է եղել Բելուջիստանի նահանգի կենտրոն Քվետա քաղաքի կայարաններից մեկով։

Երկաթուղային ոլորտի պաշտոնյաները BBC Urdu-ին հայտնել են, որ լոկոմոտիվը և երեք վագոն դուրս են եկել գծերից, իսկ երկուսը շրջվել են։ Գնացքում հիմնականում գտնվում էին զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, որոնք տուն էին վերադառնում Էյդ ալ-Ադհա տոնի առթիվ։

Պակիստանյան Dawn լրատվամիջոցը գրում է 14 զոհի և 20 վիրավորի մասին, Al Jazeera-ն իր հերթին, վկայակոչելով պաշտոնյաների, նշում է, որ զոհվել է առնվազն 24 մարդ, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Բելուջիստանի ազատագրական բանակ» անջատողական խմբավորումը՝ հայտարարելով, որ ահաբեկչությունն իրագործել է մահապարտ ահաբեկիչը։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը խստորեն դատապարտել է հարձակումը՝ ասելով, որ «նման վախկոտ ահաբեկչական գործողությունները չեն կարող թուլացնել Պակիստանի ժողովրդի վճռականությունը»։

Հիվանդանոցներում, որտեղ տուժածները բուժում են ստանում, հայտարարվել է արտակարգ դրություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031