Բաժիններ՝

Ճապոնիայում ՀՕՊ-ի համալիրներ են ծավալում ԿԺԴՀ-ի հրթիռային սպառնալիքի պատճառով

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 11-ին հրաման է տվել հակաօդային պաշտպանության Patriot PAC-3 համալիրներ ծավալել Կոտիի, Սիմանեի եւ Հիրոսիմայի պրեֆեկտուրաների տարածքում՝ Գուամի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ արձակելու պլանի վերաբերյալ ԿԺԴՀ-ի հայտարարությունների կապակցությամբ:

Այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը: Նշվում է, որ համալիրների ծավալումը կսկսվի արդեն այս գիշեր:

Ավելի վաղ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնել է, որ ԿԺԴՀ-ի բանակը մշակում է Գուամում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ Անդերսոն ավիաբազային կանխիչ հրթիռային հարված հասցնելու պլան, որտեղ ռազմավարական ռմբակոծիչներ են տեղաբաշխված, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031