Բաժիններ՝

Գերմանիայից միգրանտներին արտաքսելը գործնականում անհնարին է. Բավարիայի վարչապետ

Բավարիայի վարչապետ եւ Քրիստոնեասոցիալական միության առաջնորդ Հորստ Զեեհոֆերը հայտարարել է, որ արտաքսել այն միգրանտներին, որոնց մերժել են Գերմանիայում փախստականների կարգավիճակ տրամադրելու հարցում, գործնականում անհնարին է։

«Ապավինելով վարչապետի պաշտոնում իմ իննամյա փորձին՝ ես կասեմ, որ արտաքսման հարցում Գերմանիայում մեծ պատրանք է տիրում»,- հայտարարել է Զեեհոֆերը Focus առցանց հանդեսում հրապարակված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ «գործնականում անհնարին է միգրանտներին հետ վերադարձնել, եթե նրանք մի օր արդեն հայտնվել են երկրում»: Բավարիայի վարչապետը նշել է, որ դա շատ պատճառներ ունի, օրինակ՝ դատարաններում ստացվում են զանգվածային հայցեր՝ արտաքսման որոշումը վիճարկելու համար:

Մեծավ մասամբ միգրանտները չեն ունենում փաստաթղթեր, իսկ ծագման երկիրն առանց փատաթղթերի մարդկանց չի ընդունում: Այլ դեպքերում հայտնվում են առողջական վիճակի պատճառով արտաքսման անհնարինության մասին եզրակացություններ, հավելել է նա: «Իսկ ոմանք էլ այստեղ ամրատներ են ձգել, նրանք հովանավոր ունեն, որը պաշտպան է կանգնում, որ նրանք մնան երկրում: Սա է 2017 թվականի Ֆեդերալ Հանրապետության իրականությունը»,- ասել է Զեեհոֆերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031