2018-2019 թվականներին Հայաստանը զինատեսակների նոր խմբաքանակ կստանա Ռուսաստանից, ինչը ներառում է և 200 մլն դոլար վարկային ծրագիրը, և ընթացիկ համագործակցությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը՝ չմանրամասնելով, թե խոսքը մասնավորապես ինչ զինատեսակների մասին է:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրները «Միլեքս-2017» պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում պայմանագիր են ստորագրել ռուսական արտադրության ուղղաթիռների նորոգման կենտրոնների ցանցի ստեղծման բնագավառում համագործակցելու վերաբերյալ:
ԱՄՆ պատկան մարմինների կողմից քննադատող խիստ հայտարարություններից հետո պաշտոնական Անկարան փորձում է հանդես գալ զոհի դերում՝ կապված Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրած բռնության միջադեպի հետ:
Մանչեսթրում իրականացված պայթյունից հետո Լոնդոնի իշանությունները կավելացնեն ոստիկանների թիվը քաղաքի փողոցներում:
Թուրքիայում գործող «CNNTurk» հեռուստաալիքի ամենավարկանշային համարվող հաղորդավարուհի Նեվշին Մենգյուն, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցը մեկնաբանելուց հետո հեռացվել է եթերից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման 25-ամյակի նվիրված գագաթնաժողովի շրջանակում դրան մասնակցող երկրների ղեկավարների պատվին Դոլմաբահչեի պալատում մատուցված ճաշին:
Ստամբուլի հանրապետական դատախազությունը ձերբակալման հրաման է տվել թուրքական զինված ուժերում ծառայող 144 մարդու նկատմամբ, ովքեր կասկածվում են գյուլենականների հետ առնչություն ունենալու մեջ:
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մայիսի 23-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով ավագ խորհրդատու Օլեքսանդր Պավլյուկին:
Նյու Յորքի կենտրոնական հրապարակում՝ Թայմս Սքուերում մայիսի 18-ին հետիոտների վրա ավտոմեքենայի վրաերթի հետևանքով տուժած կանադահայ Էլենա Ավետիսյանը շարունակում է գտնվել կոմայի մեջ:
Մանչեսթրի մարզադաշում ելույթ ունեցած ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն, մարզադաշտ, որտեղ մայիսի լույս 23-ի գիշերն ահաբեկչական գործողություն է կատարվել, ցավակցություն է հայտնել տուժածներին:
Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Վենեսուելայում բողոքավորները մայիսի 22-ին հրկիզել են երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսի տունը Բարինասի նահանգի Սաբանետա քաղաքում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորը ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին Մանչեսթրի մարզադաշտում կատարված ահաբեկչական գործողության ողբերգական հետեւանքների կապակցությամբ:
Բրիտանական ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը Թերեզա Մեյից անմիջապես հետո հայտարարել է նախընտրական արշավի դադարեցման մասին Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունից հետո, հայտնել է Reuters-ը:
Մանչեսթրում հարձակումը, որի հետեւանքով 22 մարդ է զոհվել, իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, որն իր հետ պայթուցիկ սարք էր բերել մարզադաշտ:
Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովի անդամներ Լինդսի Գրահամը և Պատրիկ Լեհին սպառնացել են դադարեցնել Անկարային տրվող ԱՄՆ օգնությունը, եթե Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկելու գործը հավուր պատշաճի ուշադրության չարժանանա Թուրքիայի կառավարության կողմից:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է բրիտանական Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որի հետեւանքով 22 մարդ է զոհվել:
Հավանության է արժանացել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Սեուլի դատարանն առաջին նսիստն է անցկացրել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեի գործով, որին կասկածում են խոշոր կոռուպցիոն սկանդալին մեղսակցության մեջ՝ նրա մտերիմ ընկերուհու Ցոյ Սուն Սիլի մասնակցությամբ:
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ պատկերված է պայթյունից հետո «Մանչեստր Արենա» մարզադաշտում տիրող խուճապը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 22-ին Մանչեսթր քաղաքում տեղի ունեցած պայթյունը որակել է «սարսափելի ահաբեկչություն»։
Մանչեստրի ծածկած մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի զոհ 1 դարձել առնվազն 19 մարդ, շուրջ 60 հոգի վիրավորվել է:
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը «առաջին ձեռից» վերջնականապես ճշտել է, որ ինքը նոր կառավարության կազմում չի լինելու:
Նոր կառավարության կազմը սկսել է ուրվագծվել։ Առաջիկայում վերացվելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, որ ստեղծվել էր դեռ 2013թ. հունիսից՝ Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք՝ Վաչե Գաբրիելյանին պաշտոնով ապահովելու համար։
Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում հունիսի 18-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում: Առաջադրված թեկնածուներից մեկը քրեական անցյալով, «Ուզբո» մականունով նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանն է։
Նոր ձևավորված խորհրդարանը նախորդ շաբաթ ընտրել է ԱԺ նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահներ: «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ փոխնախագահներից ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի քվեարկության ժամանակ նրա դեմ «ներկուսակցական դիվերսիա» է կազմակերպվել:
Աջափնյակ վարչական շրջանում հետընտրական պարգևատրումները շարունակվում են: Աջափնյակում առաջադրված եւ 18.000 քվե ստացած Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը զբաղված է մերձավորներին աշխատանքի տեղավորելու գործով:
Աշխարհում չափահաս մարդկանց միջին հաշվով 19,5 տոկոսը տառապում է ճարպակալումից:
28-ամյա հարավկորեացի ալպինիստուհի Կիմ Ջեյնը բարձրացել է Lotte World Tower 123-հարկանի երկնաքերի վրա՝ առանց հատուկ հանդերձանքի, բացի վտանգականխման միջոցի:
Robocop առաջին ոստիկանռոբոտը պաշտոնապես ներառվել է Դուբայի ոստիկանության կազմում: Աս մասին հայտնել է Arabian Business հրատարակությունը: