
Նոր Հաճնում առաջադրվել է ընկերոջը գնդակահարած «Ուզբո»-ն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում հունիսի 18-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում: Առաջադրված թեկնածուներից մեկը քրեական անցյալով, «Ուզբո» մականունով նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանն է, որը քաղաքապետ աշխատելու տարիներին՝ 2005-ին, օրը ցերեկով փողոցի բանուկ հատվածում յոթ փամփուշտի կրակոցով գնդակահարել էր ընկերոջը՝ Արզնիի էլցանցի տնօրեն Աշոտ Մխիթարյանին, ով ցանկացել էր շինություն կառուցել մի վայրում, որի վրա աչք էր ունեցել Քեշիշյանը:
Վերջինս խորհրդարանի ընտրություններին իր զարմիկների հետ ակտիվ աշխատել է ՀՀԿ-ի օգտին ու թեպետ հիմա ինքնառաջադրվել է, բայց համայնքում հայտարարում է, որ ունի ՀՀԿ-ի հովանավորչությունը: Քեշիշյանին թեպետ առաջադրվել է Քր. օր. 104 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք (սպանություն), որը նախատեսում է ազատազրկում 6-12 տարով, սակայն նա ընդամենը 3 տարի է պատիժը կրել: Քաղաքում մտավախություններ ունեն Քեշիշյանի վերադարձի հնարավորությունից»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։