
Թայմս Սքուերում վրաերթի ենթարկված կանադահայ կնոջ վիճակը կրիտիկական է

Նյու Յորքի կենտրոնական հրապարակում՝ Թայմս Սքուերում մայիսի 18-ին հետիոտների վրա ավտոմեքենայի վրաերթի հետևանքով տուժած կանադահայ Էլենա Ավետիսյանը շարունակում է գտնվել կոմայի մեջ: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Երեք երեխաների մայրը՝ 38-ամյա Էլենան, ժամանել էր Նյու Յորք՝ մասնակցելու իր զարմուհու հարսանիքին: Նրա բարեկամները հայտնում են, որ Էլենայի վիճակը շարունակում է կրիտիկական մնալ:
Թայմս Սքուերում ավտոմեքենայի վրաերթի հետևանքով մահացել էր մեկ զբոսաշրջիկ, 22-ը վիրավորվել էին, ընդ որում, նրանցից 4-ի վիճակը կրիտիկական է: