Բաժիններ՝

Թուրքիայում գյուլենականների հետ առնչություն ունենալու մեղադրանքով կրկին զինվորականներ են ձերբակալվում

Ստամբուլի հանրապետական դատախազությունը ձերբակալման հրաման է տվել թուրքական զինված ուժերում ծառայող 144 մարդու նկատմամբ, ովքեր կասկածվում են գյուլենականների հետ առնչություն ունենալու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Կասկածյալներին ձերբակալելու նպատակով համաժամանակյա գործողություններ են սկսվել 35 հասցեներում: Իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում 40 նահանգում: Այս պահին ձերբակալվել է շուրջ 20 կասկածյալ:

Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-­ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին:

Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքը: Աշխատանքից հեռացվել է ավելի քան 100 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս