Բաժիններ՝

«Ընկճված եմ, սրտանց ցավում եմ». Արիանա Գրանդեն մեկնաբանել է ահաբեկչությունը Մանչեսթրում կայացած իր համերգի ժամանակ

Մանչեսթրի մարզադաշում ելույթ ունեցած ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն, մարզադաշտ, որտեղ մայիսի լույս 23-­ի գիշերն ահաբեկչական գործողություն է կատարվել, ցավակցություն է հայտնել տուժածներին: Նա մայիսի 23­-ին գրառում է հրապարակել Twitter-­ում:

«Ընկճված եմ: Սրտանց ցավում եմ: Բառեր չեմ գտնում»,­-գրել է Գրանդեն: Երգչուհու հաղորդագրությունը գրելու պահին ռեթվիթ են արել ավելի քան 400 հազար անգամ:

Ինչպես հայտնել է CNN-­ը՝ վկայակոչելով արտիստուհու շրջապատի աղբյուրներ, Գրանդեն պայթյունից չի տուժել: Մանչեսթրի մարզադաշտում պայթյունից հետո հոսպիտալացվել է 59 մարդ: Զոհվածների թիվը 22 է, նրանց թվում կան երեխաներ: Արիանա Գրանդեն կինոյի եւ թատրոնի 23-­ամյա դերասանուհի է, փոփ երգչուհի եւ ֆոտոմոդել: Նա թողարկել է երեք ստուդիական ալբոմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս