Բաժիններ՝

ԻՊ­-ն ստանձնել է Մանչեսթրում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է բրիտանական Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որի հետեւանքով 22 մարդ է զոհվել: Ահաբեկիչների համապատասխան տեսանյութը զետեղված է սողիալական ցանցերում, ինչի մասին հայտնել է «Ահբար Իրաք» իրաքյան ինտերնետ­պորտալը։

Պայթյունը տեղի է ունեցել մայիսի 22­-ի երեկոյան «Մանչեսթր Արենա» մարզադաշտի համերգային հարթակի տոմսերի վաճառքի սրահում: Այդ րոպեներին ավարտվում էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա էր մի քանի հազար մարդ, նաև՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ: Ոստիկանությունը հայտարարել է, որ կատարվածը դիտում է որպես ահաբեկչական գործողություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս