Բաժիններ՝

Մանչեսթրի պայթյունից հետո Լոնդոնում ավելացնում են ոստիկանների թիվը

Մանչեսթրում իրականացված պայթյունից հետո Լոնդոնի իշանությունները կավելացնեն ոստիկանների թիվը քաղաքի փողոցներում: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ղեկավար Սադիք Հանը:

«Ես մշտական կապ եմ պահպանում Լոնդոնի ոստիկանության հետ, որը վերանայում է անվտանգության միջոցառումները քաղաքում: Լոնդոնի բնակիչներն այսօր ավելի շատ ոստիկանների կտեսնեն մեր փողոցներում»,­-ասված է քաղաքագլխի հայտարարության մեջ, որը հրապարակված է Twitter-­ի նրա միկրոբլոգում:

Ըստ վերջին տվյալների՝ Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 22 մարդ, վիրավորվել է 59 հոգի: Անգլիայի Մանչեսթր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 22:35-­ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35­-ին):

Այդ րոպեներին ավարտվում էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ: Իշխանությունները կատարվածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս