Բաժիններ՝

Առաջին ոստիկան-­ռոբոտը ծառայության է ընդունվել Դուբայում

Robocop առաջին ոստիկան­ռոբոտը պաշտոնապես ներառվել է Դուբայի ոստիկանության կազմում: Աս մասին հայտնել է Arabian Business հրատարակությունը: Նշվում է, որ ռոբոտի հասակը 170 սանտիմետր է, քաշը՝ 100 կիլոգրամ:

Այն հանդերձված է հույզերի դետեկտորով, որը ճանաչում է մարդկանց դեմքերի արտահայտությունը եւ ժեստերը մինչեւ 1,5 մետր հեռավորության վրա: Այսպիսով ռոբոտը կարող է շփում հաստատել մարդկանց հետ եւ բացահայտել իրավախախտներին:

Ռոբոտը տեղանքում կողմնորոշվում է ներսարված նավիգատորի շնորհիվ, հաղորդակցվում է վեց լեզվով, ներառյալ անգլերենը եւ արաբերենը: Քաղաքացիները կարող են դրա միջոցով վարկային քարտով վճարել ոստիկանության ծառայությունները:

Պարեկելով փողոցներն ու առեւտրական կենտրոնները՝ Robocop-­ը կտրամադրի համապատասխան տեսագրություններ եւ դրանով իսկ կարգի պահապաններին կօգնի գտնելու հանցագործներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031