
Հարավկորեացի ալպինիստուհին բարձրացել է 123-հարկանի երկնաքերի վրա

28-ամյա հարավկորեացի ալպինիստուհի Կիմ Ջեյնը բարձրացել է Lotte World Tower 123-հարկանի երկնաքերի վրա՝ առանց հատուկ հանդերձանքի, բացի վտանգականխման միջոցի: Այս մասին հաղորդել է Յոնհապ գործակալությունը:
Հարավային Կորեայի ամենաբարձր շենքի նվաճման համար մարզուհուն պահանջվել է շուրջ երկուսուկես ժամ: YouTube-ում տեսահեռարձակումը վարել են երկնաքերի ալիքով:
«Դա բարդ էր: Երբ ես ավելի բարձրացա, կառչանները, որոնք օգտագործում էի, սկսեցին նեղանալ»,-պատմել է ալպինիստուհին՝ ավարտելով վերելքը: Ջեյնի խոսքով՝ ինքը փորձել է հաճույք ստանալ գործընթացից:
https://www.youtube.com/watch?v=7h–yN4Ao9I