Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատարանի դահլիճում մերժեց բոլոր մեղադրանքները
Սեուլի դատարանն առաջին նսիստն է անցկացրել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեի գործով, որին կասկածում են խոշոր կոռուպցիոն սկանդալին մեղսակցության մեջ՝ նրա մտերիմ ընկերուհու Ցոյ Սուն Սիլի մասնակցությամբ:
Դատարանի դահլիճից հեռարձակում է իրականացրել YTN հեռուստաալիքը։ Պակ Կըն Հեն շենք է մտել ձեռնաշղթաներով՝ուղղիչ հիմնարկության երկու ծառայողների ուղեկցությամբ:
Ապրիլի կեսին Պակ Կըն Հեին մեղադրանքներ էին առաջադրվել 14 կետով, այդ թվում՝ կաշառակերություն, ծառայողական դիրքի չարաշահում, կողմնակի անձանց պաշտոնական գաղտնի տեղեկատվության բացահայտում:
Դատարանի առաջին նիստի ընթացքում Հարավային Կորեայի նախկին ղեկավարը մերժել է ներկայացված բոլոր մեղադրանքները: Դատարանի դահլիճում ներկա են եղել Ցոյ Սուն Սիլը եւ Lotte Group-ի նախագահ Սին Դոն Բինուն, որոնք նույնպես մեղադրվում են
կաշառաշորթության մեջ: 2016 թվականի աշնանը ծագած կոռուպցիոն սկանդալը հանգեցրեց դեկտեմբերին Պակ Կըն Հեի իմպիչմենտին:
2017 թվականի մարտին Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց նրան իշխանությունից հեռացնելու մասին: Մայիսի 9-ին Կորեայի Հանրապետությունում անցկացվել են նախագահական ընտրություններ: Պետության նոր ղեկավար է դարձել Մուն Չժե Ինը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: