Նոր կառավարության կազմը սկսել է ուրվագծվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր կառավարության կազմը սկսել է ուրվագծվել։ Առաջիկայում վերացվելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, որ ստեղծվել էր դեռ 2013թ. հունիսից՝ Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք՝ Վաչե Գաբրիելյանին պաշտոնով ապահովելու համար։ Հիմա այս պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը, որը ենթադրվում է՝ նշանակվելու է ՀՀ արդարադատության նախարար կամ, միգուցե փոխվարչապետ։

Կառավարությունն իր երեկվա արտահերթ նիստում հավանության է արժանացել «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը։ Միաժամանակ որոշում է կայացվել մայիսի 30-ին Աժ արտահերթ նիստ գումարելու և ի թիվս մի շարք այլ նախագծերի՝ նաև այդ օրինագիծը ներկայացնելու մասին։ Նախագծի հիմնավորումների մեջ նշված է, թե նոր Սահմանադրությամբ նախարարների թիվը պետք է լինի 18-ը, և բացի այդ՝ «նախագիծը նպատակաուղղված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու», այսինքն՝ խոսքեր, որոնք գրվել են նաև պաշտոնը հիմնելիս»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031