Բաժիններ՝

Բրիտանական ընդդիմության առաջնորդը Մանչեսթրի պայթյունից հետո դադարեցնում է ընտրարշավը

Բրիտանական ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը Թերեզա Մեյից անմիջապես հետո հայտարարել է նախընտրական արշավի դադարեցման մասին Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունից հետո, հայտնել է Reuters-­ը: «Մենք պայմանավորվեցինք
դադարեցնել ընտրաշավը մինչեւ հետագա հայտարարումը»,­-մեջբերում է անում գործակալությունը քաղաքական գործչի խոսքից։

«Ես ցնցված եմ Մանչեսթրում տեղի ունեցած հրեշավոր իրադարձություններից»,­ հայտարարել է նա: «Իմ բոլոր մտքերը նրանց մերձավորների եւ բարեկամների հետ են, ովքեր զոհվել են եւ տուժել»,­-նշել է լեյբորիստների առաջնորդը:

Քորբինը հայտնել է, որ զրուցել է Մանչեսթրի քաղաքագլուխ Էնդի Բեռնեմի հետ, որն իրեն ամբողջական տեղեկատվություն է տրամադրել ոստիկանության գործողությունների վերաբերյալ, որոնք ձեռնարկվում են ահաբեկչական գործողության առնչությամբ: «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել շտապ ծառայություններին՝ նրանց խիզախության եւ պրոֆեսիոնալիզմի համար»,­-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս