Բաժիններ՝

Էրդողանը չեղյալ է համարել ՍԾՏՀ շրջանակում նախատեսված հանդիպումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցել Սևծովյան տնտեսական
համագործակցության կազմակերպության հիմնադրման 25­-ամյակի նվիրված գագաթնաժողովի շրջանակում դրան մասնակցող երկրների ղեկավարների պատվին Դոլմաբահչեի պալատում մատուցված ճաշին: Ինչպես հաղորդում է  թուրքական
«Հաբերլեր»­-ը, նրա փոխարեն ճաշին մասնակցել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Իսմաիլ Քահրամանը և վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Գագաթնաժողովից հետո ակնկալվում էր, որ Էրդողանը Մաբեյնի պալատում պետք է ընդունի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին և Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին: Սակայն նա անակնկալ կերպով չեղյալ է համարել այդ հանդիպումները՝ բավարարվելով գագաթնաժողովի ժամանակ նրանց հետ ունեցած հանդիպումներով: Էրդողանը դուրս է եկել Մաբեյնի պալատից և հեռացել առանձնատուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031