Բաժիններ՝

ՀԱՊԿ­-ի երկրները համագործակցելու են ուղղաթիռների նորոգման կենտրոնների ցանցի ստեղծման ոլորտում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրները «Միլեքս­-2017» պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում պայմանագիր են ստորագրել ռուսական արտադրության ուղղաթիռների նորոգման կենտրոնների ցանցի ստեղծման բնագավառում համագործակցելու վերաբերյալ: Այդ մասին ՏԱՍՍ-­ին պատմել են «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի (մտնում է «Ռոստեխ»­ի մեջ) մամուլի ծառայությունում:

«Բանակցությունների արդյունքում ՀԱՊԿ-­ի անդամ պետությունների պաշտպանական­արդյունաբերական համալիրների ձեռնարկությունների միջեւ շրջանակային պայմանագիր է ստորագրվել ՀԱՊԿ-­ի մասնակից պետությունների տարածքում ռուսական արտադրության ուղղաթիռների վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման սերվիսային կենտրոնների ցանցի ստեղծման ու զարգացման բնագավառում համագործակցելու մասին»,-­ասել են հոլդինգում:

Մամուլի ծառայությունում նշել են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ձեւաչափով փոխգործակցությունը քննարկվել է ՀԱՊԿ-­ի ռազմատնտեսական համագործակցության միջազգային հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի նիստի շրջանակներում, որը տեղի է ունեցել մայիսի 20­-22-­ին Մինսկում անցկացված «Միլեքս-­2017» ցուցահանդեսի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս