Իրանի խորհրդարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով կան տուժածներ:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ երկրի նոր ղեկավար Էմանուել Մակրոնն իր հետ համեմատած «ավելի լավն է»:
«Այս առավոտյան Ամալը և Ջորջը ողջունեցին Էլլա և Ալեքսանդր Քլունիների գալուստն իրենց կյանք: Էլլան, Ալեքսանդրը և Ամալն առողջ են, ուրախ ու երջանիկ»,- հայտնել է նա՝ կատակելով, որ Ջորջ Քլունին «հանգստանում է և կկազդուրվի մի քանի օրից»:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում մի տղամարդու է ձերբակալել մայիսի 22-ին Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակներում:
Սաուդյան Արաբիան 10 պայման է առաջադրել Քաթարին, որոնք Էմիրությունը պետք էկատարի առաջիկա 24 ժամվա ընթացքում էր Ռիադի հետ հարաբերությունները կարգավորելու համար:
Սիրիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը հունիսի 7-ին հայտնել է Էշ Շախիմայի շրջանում Էթ Թանֆ սահմանամերձ քաղաք տանող խճուղում բանակային դիրքերից մեկի վրա ԱՄՆ-ի հովանու ներքո գործող կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարձակման մասին:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է կայանալ «Մեծ քսանյակի» երկրների՝ Համբուրգում կայանալիք գագաթնաժողովում:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 6-ին միաձայն ընդունել է թիվ 354 երկկուսակցական բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը հունիսի 6-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարում Պարսից ծոցի երկրների միասնությունը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Սերժ Սարգսյանը քննարկում է 2018-ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին ՀՀ նախագահ դարձնելու տարբերակը: Վերջինս 2004 և 2008թթ. Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների համար անուրանալի ծառայություն է մատուցել:
ԱԺ նորընտիր նախագահությունը կրեատիվ միտք է հղացել՝ ստեղծել վերլուծական մարմին, որը պատգամավորներին օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ վերլուծական նյութեր կտրամադրի։
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմները հերթով արտագաղթում են: Մեզ հայտնի դարձավ, որ պատրաստվում է արտագաղթել Արտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը:
Նոր Սահմանադրությամբ 2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Ինչպես պարզ է դառնում, հիմա քննարկվում է երեք փոխվարչապետի հետևյալ կոնֆիգուրացիան՝ Կարեն Կարապետյան, Գագիկ Ծառուկյան և դաշնակցական որևէ մեկը Սերժ Սարգսյանի վարչապետությամբ:
Մեծ Բրիտանիայի Hecate Verona ընկերությունը մշակել է շների համար տնակների շարք, որոնք հանդերձված են տեխնիկայի վերջին խոսքով:
Twitter-ի օգտատերերին ապշեցրել է այն տեսագրությունը, որը Ճամայկայում օգտատեր Մորգան Էվիքը նկարահանել է ջրաբլրակի վրա։
Եվրոպայի MSC Cruises ընկերությունը հայտարարել է աշխարհում ամենամեծ ուղեւորատարողունակությամբ ճամփորդանավի կառուցման պլանների մասին:
Այս փուլում դժվար թե Ղարաբաղը կարողանա վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, իսկ ապագայում, եթե, հուսանք, երբևէ մենք խաղաղ պայմանավորվածություններ ձեռք բերենք, այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ներգրավումն այդ պայմանավորվածություններում ուղղակի անխուսափելի կլինի։
Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը ներկա է գտնվել Ավստրալիայում Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրեմիերային:
Իրանի մայրաքաղաք Թեհրանի մետրոպոլիտենում երկու գնացք բախվել են միմյանց, ինչի հետևանքով տուժել է 48 մարդ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է հաղթահարել միայն բանակցությունների միջոցով:
Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Էկա Միշվելաձեն անդրադարձել է Վրաստանում առևանգված և ներկայումս Բաքվի բանտում ազատազրկման մեջ գտնվող ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլըի գործին:
«Սուննի երկրները վաղուց էին ձգտում պատերազմ սկսել Իրանի դեմ: Կատարի շուրջ ստեղծված իրադրությունը, հնարավոր է, պարզապես առիթ է, որից նրանք որոշել են օգտվել»,- նշել է նա:
Մեծ Բրիտանիայում պահպանողականների ժողովրդականությունը նվազում է, հունիսի 8-ին նշանակված արտահերթ ընտրություններից հետո նրանք կարող են միայն 304 տեղ ստանալ խորհրդարանում:
«Վերջին 10 տարիներին մեծ թեմա կար՝ տառատեսակների լատինականացում եւ արաբականացում: Այժմ բոլորը ԱՊՀ տարածքում պետք է վերադառնան միասնական տառատեսակի՝ դա կիրիլիցան է, որովհետև, ինչպես ցույց են տալիս հարցումները, մեր մերձավոր արտասահմանի բնակիչները խոսում են կիրիլիցային կապվածության ու անհրաժեշտության մասին», ասել է Վասիլևան: ԱՊՀ երկրների կիրիլիցայից հրաժարվել են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ղազախստանը, որոնք սեփական այբուբեն չունեն:
Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Շամխանին հայտարարել է, որ վերջին երկու տարիներին Իրանը եւ ՌԴ-ն նոր դարաշրջան են սկսել երկու երկրների հարաբերություններում:
«Այն քաղաքականությունը, որն Իրանը որդեգրել և հետևողականորեն պաշտպանել է այս ամբողջ ընթացքում, շարունակելու է պաշտպանել։ Սա այն կետն է, որտեղ Իրանը չի գնա որևէ զիջման»։
Մոսուլի արեւմտյան արվարձանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից 163 խաղաղ բնակիչներ, ներառյալ երեխաներ են սպանվել քաղաքից հեռանալու փորձ կատարելիս:
ԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հայտնում է, որ հունիսի 5-ի գիշերը սեփական տանն անսպասելիորեն վախճանվել է ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինը: Նա 68 տարեկան էր:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մնում է քաղաքականության մեջ, պայքարելու է իշխանափոխության համար։ Նա նաև չի բացառում, որ խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի:
Անցած շաբաթ Վրաստանում տեղեկատվություն է տարածվել Թբիլիսիից Մուխթարլըի առեւանգման մասին: