Արտաշատի փոխքաղաքապետն արտագաղթում է. նա Հովիկ Աբրահամյանի հետ Գերմանիայում բիզնես կստեղծի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմները հերթով արտագաղթում են: Մեզ հայտնի դարձավ, որ պատրաստվում է արտագաղթել Արտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը:

Հովիկ Աբրահամյանի այս ազգականը նախկին վարչապետի հետ տևական ժամանակ է, ինչ քննարկում էր Գերմանիայում բիզնես հիմնելու հարցը: Վերջերս էլ նրանք երկուսով եղել են Համբուրգում եւ պատրաստվում են արտադրական ձեռնարկություն ստեղծել, որը կգրանցվի հենց Գագիկ Պողոսյանի անունով: Արտաշատի քաղաքապետի ընտրությունների հետաձգումն ավելի է արագացրել այս գործընթացը, և ժամանակ չկորցնելու համար Աբրահամյաններն իրենց հարազատների համար դրսում «փոքրիկ» բիզնեսներ են ստեղծում՝ հետագա բարեկեցիկ կյանքը երաշխավորելու համար: Նշենք, որ Գագիկ Պողոսյանը Հովիկ Աբրահամյանի ազգականն է, որի միջոցով Աբրահամյանները դեռ իրենց ձեռքում են պահում Արտաշատ քաղաքի կառավարումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս