Լոնդոնում կատարված հարձակման երրորդ մասնակիցն իտալա-մարոկոյական ծագում ունի, 2016 թվականին նրան ձերբակալել էին Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու փորձի ժամանակ:
Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Կողբի «Արմաթ» լաբորատորիայում սովորող աշակերտների հետ: Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ շարունակվում է: Նախագահը Նոյեմբերյանից մեկնել է Բերդի տարածաշրջան:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին ստորագրել է հրամանագիր Վահե Ստեփանյանին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակելու վերաբերյալ:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին «Քաբուլի գործընթացը» միջազգային խորհրդաժողովում հայտարարել է, որ հաշտության վերջին հնարավորությունն է տալիս «Թալիբան» արմատական շարժման զինյալներին։սահմանափակված է ժամանակի առումով:
Չեխիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր չէ այլեւս Հունաստանից եւ Իտալիայից ժամանող միգրանտների ընդունել Եվրամիության բաժնեմասերի համաձայն:
Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Հանն առաջարկել է չեղարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ այս տարվա աշնանը նշանակված պետական այցը Մեծ Բրիտանիա:
Kansai Electric Power գործարկու ընկերությունը վերագործարկել է «Տակահամա» ատոմակայանի երրորդ ռեակտորը, ինչի մասին հայտնել էԿիոդո գործակալությունը:
«Բայց ընդհանուր առմամբ վտանգ կա, որ իսլամական ծայրահեղականությունը գլուխ է բարձրացնում։ Ես վտանգ տեսնում եմ Կովկասում։ Կովկասում շարունակաբար իսլամականների ակտիվության տենդենց է նկատվում»։
Լիբիական ծագմամբ մահապարտ ահաբեկիչ Սալման Աբեդին, որը 22 մարդ սպանեց Մաչեսթրում երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ, կապեր է ունեցել Բելգիայի հետ:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) ընդդիմադիր դաշինքի զինված ջոկատները մտել են Ռաքա:
«Երբ Մանչեսթերում ահաբեկչություն եղավ, ես ասացի, որ հաջորդը կլինի այնտեղ, որտեղ ծայրահեղականները կունենան հնարավորություն, որտեղ անվտանգությունը թույլ կլինի, որտեղ երկրի իշխանությունը խնդիր կունենա վերահսկելու նման ծայրահեղականների գործողությունները»,- նկատեց արաբագետը:
«Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե’ կուսակցության, թե’ իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»:
Մրցարշավորդուհի Քորթնի Ֆորսին հրաշքով է հաջողվել խուսափել լուրջ վնասվածքներից ավտոմոբիլի պայթելու հետեւանքով, որն այդ պահին սլանում էր ժամում ավելի քան 500 կիլոմետր արագությամբ, տեղեկացնում է The Star Daily-ին:
«Նախագահն ինձ պարզորոշ հասկանալ է տվել՝ չպետք է թույլ տալ, որ այն, ինչ տեղի է ունենում քաղաքականության ոլորտում, խանգարի ինձ կատարելու իմ աշխատանքը, որն այդ առումով հանձնարարված է: Նա շատ հստակ նշել է, որ մենք պետք է առաջընթացի հասնենք»,-հավելել է Թիլերսոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել NBC News-ի հեռուստաընկերությանը, ուր հերքել է իր որևէ առնչությունը նախագահ Թրամփի հետ:
Դոհան պատասխան միջոցներ չի ձեռնարկի Պարսից ծոցի հարեւան պետությունների նկատմամբ, որոնք հայտարարել են Քաթարի հետ հարաբերությունների խզման մասին, եւ նրանց երկխոսության կոչ է անում:
Մեկ ամսվա ընթացքում Ֆրանսիայի հարավի ոչ մեծ ծովամերձ քաղաքում ավելի քան 200 կատուներ են թունավորվել, ինչպես ընտանի, այնպես էլ անտուն, տեղեկացնում է BBC-ին:
Չինաստանի Դացին քաղաքը (Հեյլունցզյանի հյուսիսարեւելյան նահանգ) եւ Բելգիայի Զեբրյուգե նավահանգիստը հունիսի 6-ին պաշտոնապես նոր լոգիստական երկաթուղային երթուղի են բացել:
Դավիթ Հարությունյանի՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո, ինչպես և ընդունված է, աշխատանքից ազատվել են նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի օգնականներն ու խորհրդականները՝ 6 հոգի:
Թուրքիայում գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել պետական գերատեսչություններում:
Աստանայում հունիսի 9-ին ԷՔՍՊՕ-2017 Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողությանը կմասնակցեն պետությունների ու կառավարությունների 17 ղեկավարներ:
Գերմանիայի դաշնային կառավարությունը հունիսի 6-ին կայանալիք նախարարական խորհրդի արդյունքում որոշում կկայացնի իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայում թողնելու կամ այնտեղից դուրս բերելու մասին:
Ռուսաստանն արգելափակել է վճարի մեկ երրորդի փոխանցումը Եվրոպայի խորհրդի բյուջե Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշխատանքին Ռուսաստանի պատվիրակության չմասնակցելու պատճառով:
«Առաջ, հանրապետություն» նախագահական շարժումից թեկնածուները հաղթանակ են տարել Ազգային ժողովի՝ Ֆրանսիայի սահմաններից դուրս 11 ընտրատարածքներում անցկացված ընտրությունների առաջին փուլում:
ԱՄՆ-ի Սենատը հունիսի 5-ին ընդունել է բանաձեւ, որը կոչ է անում Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ եւ արաբա-իսրայելական հակամարտությունը կարգավորել «երկու պետություն» սկզբունքի հիման վրա:
Աշխարհն ավելի վտանգավոր է դարձել, քան Խորհրդային Միության փլուզման ժամանակներից ի վեր երբեւէ՝ հաշվի առնելով Ռուսաստանի եւ Իրանի գործողությունները:
Թուրքիա այցելած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն այցի արդյունքներով հայտարարել է, որ Ինջիրլիքից հետ քաշվելը մնում է գերմանական կողմի միակ տարբերակը:
Թուրքիայի նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչի փեսան` Էքրեմ Յեթերը երկրում գյուլենականների դեմ տարվող գործողության շրջանակում կալանավորվել է:
Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի կառավարությունները ֆինանսավորել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը եւ նրան լոգիստական աջակցություն են ցույց տվել:
Լոնդոնի ոստիկանությունն ազատ է արձակել լույս հունիսի 4-ի գիշերը Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում կատարված ահաբեկչության կապակցությամբ բոլոր ձերբակալվածներին: