Բաժիններ՝

MSC Cruises ընկերությունը կառուցելու է աշխարհում ամենատարողունակ ճամփորդանավը

Եվրոպայի MSC Cruises ընկերությունը հայտարարել է աշխարհում ամենամեծ ուղեւորատարողունակությամբ ճամփորդանավի կառուցման պլանների մասին: Այդ մասին գրել է Daily Mail թերթը:

MSC Cruises-ը STX France նավաշինական կորպորացիայի հետ համագործակցությամբ մտադիր Է մինչեւ 2022 թվականն ստեղծել հանրանավ, որը կկարողանա ընդունել 6 850 ուղեւորների 2 760 նավախցիկներում: Այս պահին աշխարհում ամենամեծ փամփորդանավը՝ Harmony of the Seas-ը, ի վիճակի Է տեղավորելու, տարբեր տվյալներով՝ 6 360-ից մինչեւ 6 780 հյուրերի:

MSC Cruises նոր հանրանավի ջրատարողությունը կկազմի 200 հազար տոննա: Ինչպես ճշտում Է ընկերության մամուլի ծառայությունը, դրա երկարությունը կհավասարվի 330 մետրի, իսկ լայնությունը՝ 47 մետրի:

Ընդհանուր առմամբ 2022 – 2024 թվականներին կպատրաստվեն չորս այդպիսի նավեր: Այդ նավերը կկառուցվեն Y տառի ձեւով: Ուղեւորների ծառայությանը կառաջարկվեն հատուկ գոտիներ ընտանեկան հանգստի համար, ապակյա լողավազան, նավախելներ, որոնցից կարելի կլինի զմայլվել ծովի համայնապատկերային տեսարաններով եւ շատ այլ բաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս