Բաժիններ՝

Մանչեսթրի ահաբեկչության գործով մի տղամարդու են ձերբակալել Հիթրոուում

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում մի տղամարդու է ձերբակալել մայիսի 22-ին Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակներում: Այդ մասին ասված է հունիսի 7-ին Մեծ Մանչեսթրի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

«Տղամարդը Հիթրոուի օդանավակայանում ձերբակալվել է «Մանչեսթր-Արենայում» կատարված ահաբեկչական գործողության հետաքննության կապակցությամբ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Ձերբակալման օրը չի ճշտվում: Ոստիկանությունն ընդգծում է, որ տղամարդը 38 տարեկան է եւ որ նա ձերբակալվել է ահաբեկչական գործունեության հետ առնչության կասկածանքով:

Մանչեսթրի ահաբեկչական գործողության գործով ընդհանուր առմամբ ձերբակալվել է 19 մարդ, որոնցից յոթն այժմ գտնվում են կալանքի տակ:

«Մանչեսթր-Արենա» ծածկած մարզադաշում պայթյունը որոտացել է մայիսի լույս 23-ի գիշերը՝ ամերիկացի փոփ-երգչուհի Արիանա Գրանդեի ելույթի ավարտից անմիջապես հետո: Մահապարտ-ահաբեկչի իրականացրած ահաբեկչական գործողության զոհ է դարձել 22 մարդ, վիրավորվել է 75 հոգի:

Ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկչական գործողությունը կատարել է 22-ամյա Սալման Աբեդին, որը ծնվել է Մեծ Բրիտանիայում Լիբիայից գաղթածների ընտանիքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս