Գագիկ Հարությունյանը՝ 2018-ին ՀՀ նախագահ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը քննարկում է 2018-ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին ՀՀ նախագահ դարձնելու տարբերակը: Վերջինս 2004 և 2008թթ. Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների համար անուրանալի ծառայություն է մատուցել:

Բացի այդ, «Հայաստան» հիմնադրամում մեծ ավանդ ունի: Սփյուռքի գրեթե բոլոր շրջանակներում համարվում է չվարկաբեկված կամ քիչ վարկաբեկված հայաստանցի պաշտոնյա: Հետևաբար հաջորդ տարի, երբ լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, և նա պետք է թողնի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանն առաջարկելու է նրան ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել։ Կարծես՝ Գագիկ Հարությունյանը միակ անձն է, որին ԱԺ-ն առանց որևէ խնդրի կընտրի այդ պաշտոնում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս