Բաժիններ՝

Բրիտանացի դիզայներներն սկսել են 200 հազար դոլարանոց տներ կառուցել շների համար

Մեծ Բրիտանիայի Hecate Verona ընկերությունը մշակել է շների համար տնակների շարք, որոնք հանդերձված են տեխնիկայի վերջին խոսքով: Դրա ստեղծման համար դիզայներներին պահանջվել է շուրջ երեք տարի: Հունիսի 5-ին այս մասին հաղորդել է Luxurylaunches-ը։

Շների համար տները հանդերձված են օդորակման համակարգով, ջեռուցմամբ, ներքին եւ արտաքին լուսավորությամբ, ինչպես նաեւ կերի եւ ջրի մատուցման համակարգերով եւ կոնֆերենց կապով, որպեսզի տերը կարողանա կապվել իր շան հետ, եթե նա ժամանակավորապես բացակա է:

Հարդարման համար օգտագործվել են փայտի հազվագյուտ տեսակներ եւ բնական քար՝ մարմար եւ դոլոմիտ: Մեկ տան պատրաստման համար պահանջվում է մի քանի ամիս: Մոդելների գներն սկսվում են 40 հազար դոլարից, իսկ որոշ մոդելներ կարժենան 200 հազար դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս