Բաժիններ՝

Իրանում հայտարարել են ՌԴ-ի հետ հարաբերություններում սկսված նոր դարաշրջանի մասին

Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Շամխանին հայտարարել է, որ վերջին երկու տարիներին Իրանը եւ ՌԴ-ն նոր դարաշրջան են սկսել երկու երկրների հարաբերություններում: Դա հետեւում է նրա խոսքից, որը մեջբերել է Իրանի Ասիական հետազոտական ինստիտուտը:

«Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի, Իրաքի եւ «Հըզբոլլահ» շարժման միությունը կարող է փոխել ուժերի հաշվեկշիռը տարածաշրջանում: Մոսկվան եւ Թեհրանը վերջին երկու տարվա ընթացքում, հատկապես Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո, նոր դարաշրջան են սկսել երկկողմ հարաբերություններում եւ համագործակցության բնագավառում»,-ասել է Շամխանին:

«Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունն ամրապնդվել է վերջին երկու տարվա ընթացքում, հատկապես սիրիական ճգնաժամի առումով, նաեւ ուժեղացել է ռազմական համագործակցությունը»,-հայտարարել է Շամխանին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս