Բաժիններ՝

Լրագրողները Վրաստանի խորհրդարանում ակցիա են անցկացրել՝ հաջակցություն Մուխթարլըի

Վրացի լրագրողները՝ գլուխներին սեւ պոլիէթիլենային տոպրակներով, ակցիա-պերֆոմանս են անցկացրել Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների եւ քաղաքացիական ինտեգրման կոմիտեում՝ հաջակցություն ադրբեջանցի գործընկեր Աֆղան Մուխթարլըի, տեղեկացնում է Sputnik-ը:

Անցած շաբաթ Վրաստանում տեղեկատվություն է տարածվել Թբիլիսիից Մուխթարլըի առեւանգման մասին: Ավելի ուշ պարզվել է, որ Մուխթարլին ձերբակալված է եւ գտնվում է Բաքվում: Լրագրողի ընտանիքը պնդում է, որ նրան առեւանգել են եւ գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Նրա կնոջը՝ Լեյլա Մուստաֆաեւային, եւ երեխաներին, որոնք ապրում են Վրաստանում, պետությունը թիկնապահներ է նշանակել:

«Մենք գտնում ենք, որ այս փաստից հետո լրագրողներից ոչ մեկի անվտանգությունը պաշտպանված չէ»,-«Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ լրագրող Նանա Բիգանիշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս