Կատարի շուրջ ստեղծված իրադրությունը կարող է նոր մեծ պատերազմի սկիզբ դառնալ. Foreign Policy

Կատարի դիվանագիտական մեկուսացումը կարող է նոր մեծ պատերազմի սկիզբ դառնալ: Այդ մասին Foreign Policy-ում գրել է Սայմոն Հենդերսոնը՝ Պարսից ծոցի երկրների նկատմամբ քաղաքականության ծրագրի եւ մերձավորարեւելյան քաղաքականության վաշինգտոնյան ինստիտուտի՝ էներգետիկայի հարցերով տնօրենը:

«Սուննի երկրները վաղուց էին ձգտում պատերազմ սկսել Իրանի դեմ: Կատարի շուրջ ստեղծված իրադրությունը, հնարավոր է, պարզապես առիթ է, որից նրանք որոշել են օգտվել»,- նշել է նա:

Հեղինակի տեսակետից՝ մենք այժմ, հնարավոր է, գտնվում ենք պատմական պահի շեմին, որը համեմատելի է 1914 թվականին Սարաեւոյում ավստրիացի Էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանության հետ: Հենց այդ իրադարձությունն առիթ դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու համար:

Ընդսմին Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հայտարարված նպատակը Իրանը չէ, այլ Կատարը, որն արդեն վաղուց մի կողմ էր կանգնած Պարսից ծոցի արաբական երկրների՝ Թեհրանի հետ հարաբերություններին վերաբերող ընդհանուր համաձայնությունից:

Հունիսի 5-ին արաբական մի շարք երկրներ խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ՝ Էմիրությանը մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու մեջ: Բացի այդ, էր Ռիադը հայտարարել է Qatar Airways քաթարյան ավիաընկերության թռիչքների արգելման, այդ երկրի հետ ցամաքային սահմանի ու նրա նավերի համար նավահանգիստների փակման մասին:

Հաղորդվում է, որ Թեհրանն արդեն օգնություն Է առաջարկել Կատարին եւ պատրաստ է նրան տրամադրել իր երեք նավահանգիստներ: Այս քայլը էր Ռիադում եւ Աբու Դաբիում, հավանաբար, կընկալվի որպես Դոհայի եւ Թեհրանի «ուխտադրուժ» կապերի հաստատում:

Հենդերսոնի տեսակետից՝ այս պայթյունավտանգ իրադրության հանգուցալուծման հարցում կարեւոր դեր կարող է խաղալ Վաշինգտոնը: «Վաշինգտոնը պետք է գործի արագ եւ կանգնեցնի պատերազմի տանող այս երթը, այլ ոչ թե սպասի՝ մինչեւ որ սկսվի սպանդը»,-գրում է Հենդերսոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս