Կրեմլում պատմել են Պուտինի և Թրամփի առաջիկա հանդիպման մասին
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է կայանալ «Մեծ քսանյակի» երկրների՝ Համբուրգում կայանալիք գագաթնաժողովում: Այդ մասին «Իզվեստիա» թերթին պատմել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ընդ որում, նրա խոսքով՝ հանդիպման ստույգ ամսաթիվը դեռեւս հայտնի չէ:
Նախագահի մամուլի քարտուղարը նաեւ ընդգծել է, որ առայժմ նախատեսված է միայն երկու երկրների ղեկավարների զրույցը: Բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի համար հայտարարություններ չեն արվելու:
Պուտինը եւ Թրամփը մայիսի 2-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը հուլիսի 7-8-ին կայանալու է Համբուրգում: