Բաժիններ՝

Գլեդիս Բերեջիքլյանն Ավստրալիայում ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմի պրեմիերային

Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը ներկա է գտնվել Ավստրալիայում Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրեմիերային:

Բերեջիքլյանը հույս է հայտնել, որ ֆիլմը հնարավորինս շատ մարդ կդիտի՝ նշելով, որ դա խիստ կարևոր թեմա է հայերի համար: Նա շնորհակալություն է հայտնել հայ բարերար Քըրք Քըրորյանին ֆիլմի ստեղծման հարցում ունեցած մեծ նպաստի համար: Գլեդիս Բերեջիքլյանն ընդգծել է, որ հայկական համայնքը ամեն առիթ պետք է օգտագործի՝ նպաստելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Խոստում» ֆիլﬕ համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 21-ին: Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:

Ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան հայտնի դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շարլոտ լե Բոնը և այլք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս