Բաժիններ՝

«Այդ տղան աներևակայելի է, մենք չենք կարողանա նրան կանգնեցնել». Սարկոզին Մակրոնի մասին

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ երկրի նոր ղեկավար Էմանուել Մակրոնն իր հետ համեմատած «ավելի լավն է»: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Canard Enchaine թերթին, որի համարը վաճառքի կհանվի հունիսի 7-ին: «Տարիքիս առաջանալու հետ ես համեստացա, Մակրոնն այդ ես եմ, բայց ավելի լավը», Սարկոզիի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:

«Այդ տղան աներեւակայելի է: Նա անբասիր է աշխատում: Եթե նա չանի այն սխալները, որոնք ես արեցի, հեռու կգնա, մենք չենք կարողանա նրան կանգնեցնել»,- հավելել է Սարկոզին:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սարկոզին հորդորում էր քվեարկել «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի դեմ, բայց, այդու հանդերձ, չէր պաշտպանում Մակրոնի ծրագիրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս