Բաժիններ՝

Ճամայկայում ցուցադրել են, թե ինչպես է պետք իջնել ջրաբլրակից

Twitter-ի օգտատերերին ապշեցրել է այն տեսագրությունը, որը Ճամայկայում օգտատեր Մորգան Էվիքը նկարահանել է ջրաբլրակի վրա։Տեսահոլովակում, որին ուշադրություն է դարձրել Mashable պորտալը, պատկերված է մի պատանի, որը ջրաբլրակով իջնում է լողավազան: Սակայն ջրի մեջ թրմփալու եւ շուրջն ամեն ինչ ցայտեցնելու փոխարեն, նա բառացիորեն դրա վրայով սահել է մինչեւ լողավազանի վերջը եւ հընթացս կանգնել ոտքի:
Էվիքի թվիթն արդեն դիտել է 55 հազարից ավելի օգտատեր: Շատերը մեկնաբանություններում գրել են, թե իրենց համար որքան ապշեցուցիչէ այդ տեսահոլովակը: Էվիքն ինքն ավելի ուշ նշել է, որ այժմ պետք է գտնի այդ պատանուն եւ նրան պատմի, որ նա հռչակավոր անձնավորություն է Twitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս