Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ակտիվորեն զարգացնել տարածաշրջանային նշանակության համագործակցությունը՝ օգտագործելով միմյանց հնարավորությունները: Այդ մասին ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ տեղի ունեցած բանակցություններն ամփոփելիս հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ողջունում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները և ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելը:
Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը Ռուսաստանից պահանջում են առավելագույն ճնշում գործադրել Դամասկոսի վրա Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը կատարելու համար:
Այսօր Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի անդամ ընտրեց ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսեր սահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը Եվրամիության արագ հակազդման անհրաժեշտության մասին:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը համոզված է՝ արդյունքի հասնելու համար պետք է բոլորը՝ և՛ իշխանությունները, և՛ ժողովուրդը, և՛ քաղաքական կուսակցությունները, և՛ ամբողջ ազգը, ջանքերը միավորեն: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ առանձին-առանձին որևէ բանի հասնել հնարավոր չէ:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց. «Հանրապետության նախագահի ընտրությունների արձանագրվել է 90 կողմ, 10 դեմ, 1 ձեռնպահ արդյունք, սա ցույց է տալիս, որ ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունների, ոչ թե ընդդիմության մեջ կան ծպտյալ հանրապետականներ, այլ հանրապետականների մեջ կան ծպտյալ «Ելք»-ականներ»։
Մեքսիկայի առաջատար El Universal թերթում լույս է տեսել հոդված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ:
«Արմեն Սարգսյանն անհատ է, որ անցած ուղի ունի, որ, բացի պատասխաններից, այս հարցում շատ կարևոր եմ համարում նաև մարդու պահվածքը, ինչպես է իրեն պահում, իսկ ինքն իրեն պահում էր պաշտոնատար մարդու կեցվածքով: Բայց ամբողջ տպավորությունը շատ տխուր էր, որովհետև հիշեցնում էր սովետական ժամանակներ»:
Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունը ողջունել է ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունը:
ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացրել է այն հիմքերը, որոնց համապատասխան՝ այդ իրավիճակը չպետք է դառնա քննարկման առարկա: Այս մասին այսօր ԱԺ-ում նախագահի ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Երեկ ԱԺ ամբիոնից ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ելույթը չի արդարացրել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հույսերը: Այս մասին այսօր ԱԺ-ում նախագահի ընտրությունից հետո հայտարարեց Ն.Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահն իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստում: ՀՀ նախագահի ընտրության քվեարկության արդյունքների ամփոփումից հետո այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Համապատասխան պետական մարմինը ՀՀ ԱԺ ներկայացրել է գրություն, որ Արմեն Սագսյանը 2011 թվականից ՀՀ քաղաքացի է և հրաժարվել է բրիտանական քաղաքացիությունից: Ես համոզված եմ, որ Արմեն Սարգսյանը որևէ լեգալության խնդիր չունի: Մնացածն արդեն տարբեր քաղաքական ուժերի և կոնկրետ մի քաղաքական ուժի մտահոգություն է: Այս հարցում, ինչպես Արմեն Ռուստամյանն ասաց, ունենք «կոնսենսուս մինուս 1»»:
Բաքվի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի պատճառը ուժեղ քամու հետևանքով կարճ միացումն է եղել:
Դիրաբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ նահանգի 104 գյուղերում մարտի 2-ից սկսած փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել:
«Բերեք ամբողջ ազգով օգնենք էդ մարդուն: Ինչպես միշտ, հենց թազա մարդու նշանակում են գործի, չփնովենք, մարդուն հավեսից չգցենք, նենց չանենք, որ հավես չունենա դաժե տնից դուրս գա, գնա գործի: Սաղ ազգով պիտի պադերժակա անենք»,- այսօր ԱԺ-ում ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Ինչպես հայտնել ենք, այսօր ՀՀ Ազգային ժողովն ընտրեց ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին: Նա ընտրվեց 90 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Քիչ առաջ Ազգային ժողովի պատգամավորները ընտրեցին ՀՀ չորրորդ նախագահին: Հիշեցնենք, որ նախագահի միակ թեկնածուն Արմեն Վարդանի Սարգսյանն էր, որն առաջադրվել էր «Հանրապետական» և ՀՅԴ խմբակցությունների կողմից:
«Մենք այսօր մեր գործընկերոջն ինքնակամ պետք է ուղեկցենք այլ կառույց։ Հրայր Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահ դառնալուց հետո, իմ օրը սկսվում էր իրեն զանգելով, և օրվա վերջում նույնպես պետք է զանգեի։ Հիմա նորից օրն այդպես է սկսվելու. առավոտյան և երեկոյան պետք է զանգեմ, որ որոշ կոնսուլտացիաներ անեմ ձեզ հետ, պարոն Թովմասյան»:
Չինաստանի պաշտոնական իշխանությունները Վաշինգտոնի եւ Թայբեյի կապերի ամրապնդման օրինագծին ԱՄՆ-ի հավանություն տալուց հետո թայվանյան կողմին հրապարակայնորեն նախազգուշացրել են «անախորժությունների» մասին, եթե նրանք այսուհետեւ էլ ապավինեն արտասահմանյան աջակցությանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի հարցը, որի համար առաջադրված է ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ: Ուղերձում ասվում է.
Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց ՀՀ նախագահի ընտրությունը: «Ելք» խմբակցությունը հայտարարեց, որ որոշում է կայացվել և խմբակցությունը միաձայն դեմ է քվեարկում ՀՀԿ կողմից առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածությանը:
Միացյալ Նահանգների վարչակազմը որոշում է ընդունել Ուկրաինային վաճառել 47 միլիոն դոլար ընդհանուր գումարի Javelin հակատանկային հրթիռային համալիներ (ՀՏՀՀ):
«Ըստ տարածված լուրերի՝ Հրայր Թովմասյանը 1 կամ 1.5 ամսից կփոխարինի Գագիկ Հարությունյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Հրայր Թովմասյանի մասին:
Պենտագոնը հայտարարել է, որ աշխատանքներ է իրականացնում գերձայնային տեխնոլոգիաների բնագավառում:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ողջունում է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չեղարկելու մասին ՀՀ Նախագահի որոշումը։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններն առ ոչինչ հայտարարելը վաղուց սպասված քայլ էր։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մարտի 1-ի երեկոյան հայտարարել է, որ ի գիտություն է ընդունում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը բարձրացված մաքսի տեսքով պողպատի եւ ալյումինի ներմուծման սահմանափակումներ մտցնելու մասին։