Ապրիլի 9-ին կառավարությունը հրաժարական կներկայացնի

ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացրել է այն հիմքերը, որոնց համապատասխան՝ այդ իրավիճակը չպետք է դառնա քննարկման առարկա: Այս մասին այսօր ԱԺ-ում նախագահի ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը` հավելելով, որ խոսքը բրիտանական օրենքի դրույթի մասին է, որի համաձայն՝ ոչ բրիտանացիների համար երկքաղաքացի լինելու դեպքում քաղաքացիությունը դադարեցվում է դիմումի պահից: Ըստ նրա` Ա.Սարգսյանը նպատակահարմար կհամարի՞ դրանք հրապարակել, թե՞ ոչ, այդ հարցերը պետք է ուղղել Ա.Սարգսյանին:

«ՀՀ նորընտիր նախագահն իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի ապրիլի 9-ին` ԱԺ հատուկ նիստում։ Այդ նույն օրը կդադարեն Հանրապետության գործող նախագահի լիազորությունները, և այդ նույն օրը կառավարությունը կներկայացնի հրաժարական»,- ասաց Ա.Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս