 
                        Ավարտվեց ՀՀ նախագահի ընտրությունը. «Ելքը» նկարել է իր քվեաթերթիկները
 
                                    Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց ՀՀ նախագահի ընտրությունը: «Ելք» խմբակցությունը հայտարարեց, որ որոշում է կայացվել և խմբակցությունը միաձայն դեմ է քվեարկում ՀՀԿ կողմից առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածությանը:
Ավելին` «Ելքի» պատգամավորները հեռախոսներով նկարում էին իրենց քվեաթերթիկները:
Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր քվեարկության ժամանակ վրդովվեց՝ թիկունքում այդ պահին ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամների ներկա գտնվելու հանգամանքից: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն արդարացավ, թե չի հետևել Փաշինյանի քվեարկությանը:
Լրագրողների հետ զրույցում «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը ևս հաստատեց, որ հեռախոսներով նկարել են քվեաթերթիկները և վստահություն հայտնեց, որ իրենց քվեարկությունը կեղծելու և «դեմ»-երը «կողմ» դարձնելու հնարավորություն իշխանությունն այլևս չի ունենա, ինչպես դա արվեց երեկ Բարձրագույն դատական խորհրդի ընտրության ժամանակ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        