
Պեկինը Թայբեյին նախազգուշացրել է ԱՄՆ-ի հետ կապերի տհաճ հետևանքների մասին

Չինաստանի պաշտոնական իշխանությունները Վաշինգտոնի եւ Թայբեյի կապերի ամրապնդման օրինագծին ԱՄՆ-ի հավանություն տալուց հետո թայվանյան կողմին հրապարակայնորեն նախազգուշացրել են «անախորժությունների» մասին, եթե նրանք այսուհետեւ էլ ապավինեն արտասահմանյան աջակցությանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել այն օրինագծին, որը կոչված է ամրապնդելու Վաշինգտոնի եւ Թայբեյի կապերը եւ պարզեցնելու ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց եւ Թայբեյի վարչակազմի միջեւ շփումների իրականացման ընթացակարգը: Ընդունված փաստաթղթի համաձայն՝ ամերիկացի պետական պաշտոնյաները կարող են անարգել այցելել կղզի եւ հանդիպումներ անցկացնել Թայվանի վարչակազմի ներկայացուցիչների հետ:
«Մենք ցանկանում ենք ամենայն լրջությամբ նախազգուշացնել թայվանական կողմին. հարկ չկա ապավինել արտասահմայան աջակցությանը, հակառակ դեպքում կարելիէ անախորժություններ ունենալ»,- մարտի 2-ին հայտարարել է ՉԺՀ-ի Պետխորհրդին կից Թայվանի գործերի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչ Ան Ֆենշանը, որի խոսքը մեջբերում է Սինհուա գործակալությունը: