
Եվրահանձնաժողովը պատասխան միջոցներ է խոստացել պողպատի և ալյումինի ամերիկյան մաքսերի կապակցությամբ

Եվրահանձնաժողովը (ԵՀ) մարտի 1-ի երեկոյան հայտարարել է, որ ի գիտություն է ընդունում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը բարձրացված մաքսի տեսքով պողպատի եւ ալյումինի ներմուծման սահմանափակումներ մտցնելու մասին։
«Մենք շատ ենք ափսոսում այդ քայլի համար, որն, ինչպես երեւում է, ԱՄՆ-ի սեփական արդյունաբերությունը պաշտպանելու նպատակ հետապնդող բացահայտ գործողություն է եւ չի արդարացվում ազգային անվտանգությամբ»,- այս դեմարշի առնչությամբ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«Հովանավորչությունը չի կարող լինել պողպատաձուլական հատվածում մեր ընդհանուր խնդիրների պատասխանը: Լուծում առաջարկելու փոխարեն այդ քայլը կարող է բարդացնել իրադրությունը»,- հավելել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: