«Հանրապետականների մեջ կան ծպտյալ «Ելք»-ականներ». Նիկոլ Փաշինյանը՝ Վահրամ Բաղդասարյանին

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց. «Հանրապետության նախագահի ընտրությունների արձանագրվել է 90 կողմ, 10 դեմ, 1 ձեռնպահ արդյունք, սա ցույց է տալիս, որ ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունների, ոչ թե ընդդիմության մեջ կան ծպտյալ հանրապետականներ, այլ հանրապետականների մեջ կան ծպտյալ «Ելք»-ականներ»։

Վահրամ Բաղդասարյանն էլ հետևյալն ասաց. «Ի ուրախություն Նիկոլ Փաշինյանի՝ պետք է հայտարարեմ, որ ՀՀԿ խմբակցությունը 58 հոգի է, և մենք այսօր արձանագրել ենք 90 կողմ»։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ասել էր, որ հանրապետականները միայն կրծքանշանով չեն հանրապետական. «Կան նաև առանց «բրոշկայի» հանրապետականներ, ունենք ծպտյալ հանրապետականներ, պետք չէ մատնանշել այդ կրծքանշանը»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031