Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ անդամ

Այսօր Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի անդամ ընտրեց ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին:

Գաղտնի քվեարկությանը մասնակցեց 105 պատգամավորներից 93-ը: Հրայր Թովմասյանն ընտրվեց ձայների 64՝ կողմ, 27՝ դեմ հարաբերակցությամբ: Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:

Հ. Թովմասյանն իր երդման տեքստն ընթերցելուց առաջ շնորհակալություն հայտնեց քվեարկության համար. «27 դեմ ձայները ես ընկալում եմ այնպես, որ այդ մարդիկ չէին ուզում՝ ես Ազգային ժողովից գնամ»: Հ. Թովմասյանն ասաց, որ կկարոտի բոլորին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031